Welcome to our shop!

Ապրանքների բաժիններ

ՋԻԼՈ ԼԻՄԻԹԵԴ (JILO LIMITED) ապրանքանիշը բացառապես ստեղծվել է, որպեսզի Աստծո օրհնությամբ Ձեզ ուղեկցի ողջ կյանքի ընթացքում: ՋԻԼՈ ԼԻՄԻԹԵԴ (JILO LIMITED) – ը իրենից ներկայացնում է սահմանափակ քանակով արտադրվող օծանելիքներ և զարդեր կապված Ջիլավյան ընտանիքի պատմության հետ: Այս պատմությունը սկիզբ է առնում 1648 թվականից, որն արտացոլվում է ընտանեկան ծառի մեջ, որտեղ յուրաքանչյուր ծնունդ՝ նոր պատմության սկիզբ է:

Հոգևոր աղոթքն ու Սուրբ Հոգու շնորհը հնարավորություն են տվել կյանքի կոչել թղթերի վրա պատկերված ուրվագծերը՝ արտացոլելով ազգային և ընտանեկան բնութագրերը: Մեր ստեղծագործություններում յուրաքանչյուր զարդանախշ իր մեջ առանձնահատուկ առեղծված է պարունակում:

Որպես աշխարհում առաջին քրիստոնյա ժողովուրդը, մեր համար խաչը և խաղողի ողկույզը Քրիստոսի օրհնության նշաններ են:

Օվալաձև կախազարդը խորհրդանշում է կյանքի ցիկլը և վերածնունդը: Նուռը՝ ընտանեկան պտղաբերության խորհրդանիշ է, իսկ անվերջության խորհրդանիշը` հոգու հավերժության նշան է:

ՋԻԼՈ ԼԻՄԻԹԵԴ (JILO LIMITED) ապրանքանշի օծանելիքը բաղկացած է 100% բնական եթերայուղերից, որոնք արտադրվում են Ֆրանսիայի Սեն-Տրոպեզ քաղաքում: JILO LIMITED- ը ներկայացնում է օծանելիքների լայն տեսականի պատրաստված ՝ բերգամոտից, մուշկից, սաթից, կիտրոնից, նարդոսից և այլ բուսական յուղերից, ինչպես նաև խնկից, որը խորհրդանշում է Աստծուն ուղղված ջերմեռանդ աղոթքը:

Տերունական աղոթք

Հա՛յր մեր, որ երկնքում ես,
Քո անունը թող սու՛րբ լինի,
Քո թագավորությունը թող գա՛,
Քո կամքը թող լինի՛
Ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա,
Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր
Եվ մեզ ներիր մեր պարտքերը,
Ինչպես մենք կներենք մեր պարտապաններին
Ու մեզ փորձության մի տանի,
Այլ փրկիր մեզ չարից,
Քանի որ քոնն է թագավորությունը,
Զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից,
Ամեն։

Ձեր ցանկությամբ, ապրանքը կարող է կատարվել 585 կամ 750 հարգի ոսկով, ինչպես նաև 950 հարգի պլատինով:

Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեզնից լուրեր

Կապ մեզ հետ

Ինչու՞ աշխատել մեզ հետ

Մենք սիրով սպասում ենք քո նամակին

[email protected]

Updating…
  • Զամբյուղում ապրանքներ չկան