Ես՝ Արթուր Ջիլավյանս, և ընկերներս նախաձեռնել ենք հայրենասիրական, ազգակենտրոն, երկարաժամկետ նախաձեռնություն, որը կոչվում է «ՀԱՅԻ ԳԵՆ»: Այս նախաձեռնության նպատակն է ապահովել միջոցներ «ՀԱՅԻ ԳԵՆ»-ը կրող մեր հայրենակիցների խաղաղ և անվտանգ գոյության, զարգացման և բարգավաճման համար: Ի հեճուկս մեր թշնամիների՝ Աստծո կամոք մենք ապրելու ենք, բազմանալու ենք և մեր թշնամիներին մեր հավատքով և մեր համատեղ ջանքերով ծնկի ենք բերելու:
Մենք Աստծո ժողովուրդն ենք, բազմաթիվ զրկանքներ ենք կրել, բայց երբեք չենք դավաճանել մեր ազգային Աստվածատուր «ԳԵՆ»-ին: Մենք այս մոլորակում ունենք մեր անփոխարինելի առաքելությունը, որը պիտի պատվով, հավատքով և արժանապատվությամբ կրենք: Մեր բոլորիս տունը Հայ Առաքելական եկեղեցին է և մենք՝ «ՀԱՅԻ ԳԵՆ»-ը կրողներս, ունենք մեկ Աստված: Բոլոր աղանդները իրենց հետևորդներով պետք է չքվեն մեր Սուրբ Հողից և մեր կյանքից:
Կարևոր այս նախաձեռնությունը մեկնարկում ենք մեր արցախցի հերոս հայրենակիցներին աջակցելու համար՝ ապահովելով նրանց բնակվելու պայմաններով Հայաստանի տարբեր բնակավայրերում և Հայաստանից դուրս:
Սիրելի՛ հայրենակիցներ, հերո՛ս արցախցիներ, բազմաչարչա՛ր իմ ժողովուրդ, դուք մենակ չեք: Ձեզ հետ են «ՀԱՅԻ ԳԵՆ» նախաձեռնության հեղինակները և անդամները, որոնք ձեզ այս շատ ծանր պահին կապահովեն բնակարաններով և ապրելու համար անհրաժեշտ առաջնային պարագաներով, սննդով:
Մեր աշխատանքները համակարգված եղանակով իրականացնելու համար օգնության կարիք ունեցող անձանց խնդրում եմ գրանցվել մեր խմբում, ներկայացնել իրենց կարիքները և տեղեկություն տրամադրել իրենց գտնվելու վայրի մասին: Ձեզ հետ կապ կհաստատեն մեր մասնագետները, և դուք կարճ ժամանակում կստանաք անհրաժեշտ օգնությունը:
Խնդրում եմ նաև՝ մեր խմբին անդամագրվեն այն գործընկերները կամ հայրենակիցները, որոնք հնարավորություն ունեն օգնելու կարիքի մեջ գտնվող արցախցի մեր հայրենակիցներին: Ձեզ հետ նույնպես կապ կհաստատեն մեր մասնագետները և կտրամադրեն անհրաժեշտ տեղեկություններ:
Իմ սիրելի՛ հայրենակիցներ, հիշե՛ք, որ Աստված սեր է: Այդ սերը հոգ է տանում և ծառայում է ողջ արարչությանը: «Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը, քանզի իր մեջ նա Աստծուն է կրում» (Ա Կորնթացիներ 13:5): Եվ Աստծուն նմանվել ցանկացողները չեն կարող չնկատել, չօգնել և չծառայել կարիքի մեջ գտնվողին, ով նույնպես կրում է իր մեջ Աստծո պատկերը:
2023 թվականին Ադրբեջանի կողմից կազմակերպված Արցախի հայության բռնի տեղահանումից հետո մենք գործեցինք արագ և նպատակային՝ ապահովելու մեր հայրենակիցների ժամանակավոր բնակության և կենսական պայմանների վերականգնումը: Մեր ջանքերի շնորհիվ մենք կարողացանք 38 ընտանիք տեղավորել տարբեր ապահով կացարաններում, որտեղ նրանք ստացան անհրաժեշտ աջակցություն և հոգատարություն՝ ապրելու այս դժվարին ժամանակաշրջանը: Բացի այդ, 220 մարդուց բաղկացած ընտանիքների համար մենք վճարել ենք մեկ տարվա տան վարձը և կոմունալ ծախսերը, ինչի շնորհիվ նրանք ունեն տանիք գլխավերևում և հիմնական հարմարությունները։ Մեր գլխավոր նպատակն է եղել աջակցել տեղահանված հայությանը՝ նրանց տալով կայունություն և հնարավորություն վերականգնելու իրենց կյանքը նոր պայմաններում՝ չկորցնելով հույսը ապագայի հանդեպ։
Jilo – «ՀԱՅԻ ԳԵՆ»-ը
Հարգելի՛ հայրենակիցներ,
Ես՝ Արթուր Ջիլավյանս, և ընկերներս նախաձեռնել ենք հայրենասիրական, ազգակենտրոն, երկարաժամկետ նախաձեռնություն, որը կոչվում է «ՀԱՅԻ ԳԵՆ»: Այս նախաձեռնության նպատակն է ապահովել միջոցներ «ՀԱՅԻ ԳԵՆ»-ը կրող մեր հայրենակիցների խաղաղ և անվտանգ գոյության, զարգացման և բարգավաճման համար: Ի հեճուկս մեր թշնամիների՝ Աստծո կամոք մենք ապրելու ենք, բազմանալու ենք և մեր թշնամիներին մեր հավատքով և մեր համատեղ ջանքերով ծնկի ենք բերելու:
Մենք Աստծո ժողովուրդն ենք, բազմաթիվ զրկանքներ ենք կրել, բայց երբեք չենք դավաճանել մեր ազգային Աստվածատուր «ԳԵՆ»-ին: Մենք այս մոլորակում ունենք մեր անփոխարինելի առաքելությունը, որը պիտի պատվով, հավատքով և արժանապատվությամբ կրենք: Մեր բոլորիս տունը Հայ Առաքելական եկեղեցին է և մենք՝ «ՀԱՅԻ ԳԵՆ»-ը կրողներս, ունենք մեկ Աստված: Բոլոր աղանդները իրենց հետևորդներով պետք է չքվեն մեր Սուրբ Հողից և մեր կյանքից:
Կարևոր այս նախաձեռնությունը մեկնարկում ենք մեր արցախցի հերոս հայրենակիցներին աջակցելու համար՝ ապահովելով նրանց բնակվելու պայմաններով Հայաստանի տարբեր բնակավայրերում և Հայաստանից դուրս:
Սիրելի՛ հայրենակիցներ, հերո՛ս արցախցիներ, բազմաչարչա՛ր իմ ժողովուրդ, դուք մենակ չեք: Ձեզ հետ են «ՀԱՅԻ ԳԵՆ» նախաձեռնության հեղինակները և անդամները, որոնք ձեզ այս շատ ծանր պահին կապահովեն բնակարաններով և ապրելու համար անհրաժեշտ առաջնային պարագաներով, սննդով:
Մեր աշխատանքները համակարգված եղանակով իրականացնելու համար օգնության կարիք ունեցող անձանց խնդրում եմ գրանցվել մեր խմբում, ներկայացնել իրենց կարիքները և տեղեկություն տրամադրել իրենց գտնվելու վայրի մասին: Ձեզ հետ կապ կհաստատեն մեր մասնագետները, և դուք կարճ ժամանակում կստանաք անհրաժեշտ օգնությունը:
Խնդրում եմ նաև՝ մեր խմբին անդամագրվեն այն գործընկերները կամ հայրենակիցները, որոնք հնարավորություն ունեն օգնելու կարիքի մեջ գտնվող արցախցի մեր հայրենակիցներին: Ձեզ հետ նույնպես կապ կհաստատեն մեր մասնագետները և կտրամադրեն անհրաժեշտ տեղեկություններ:
Իմ սիրելի՛ հայրենակիցներ, հիշե՛ք, որ Աստված սեր է: Այդ սերը հոգ է տանում և ծառայում է ողջ արարչությանը: «Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը, քանզի իր մեջ նա Աստծուն է կրում» (Ա Կորնթացիներ 13:5): Եվ Աստծուն նմանվել ցանկացողները չեն կարող չնկատել, չօգնել և չծառայել կարիքի մեջ գտնվողին, ով նույնպես կրում է իր մեջ Աստծո պատկերը:
Հարգանքներով,
Արթուր Ջիլավյան
Վիդեոդարան
Արթուր Ջիլավյան
Արվեստի գործ
Եկեղեցի
Խոր Վիրապ
Օգնություն Արցախից տեղահանվածներին