Դեռ ոչ վաղ անցյալում պատիվ եմ ունեցել ներկայացնել ազգային արժանապատվության վերականգնման համար շատ կարևոր նախաձեռնություն՝ «ՀԱՅԻ ԳԵՆ» ազգային շարժումը, որի հիմնադիրները հայրենասեր ՀԱՅԵՐ են, մասնավորապես Սի-Սի-Դի (CCD) թիմի վաղեմի բարեկամ Արթուր Ջիլավյանը և նրա ընկերները:
2023 թվականի հոկտեմբերից սկսած՝ այս մարդկանց շնորհիվ հնարավոր դարձավ Արցախից բռնի տեղահանված մեր բազմաթիվ քույր-եղբայրների (ավելի քան 35 ընտանիք) բնակարաններով ապահովել Հայաստանի տարբեր բնակավայրերում: Այս պահին «ՀԱՅԻ ԳԵՆ» շարժման ներկայացուցիչների հովանավորությամբ 8 ընտանիք ապրում է Նոյեմբերյան համայնքում ապահով պայմաններում: 5 ընտանիքի կեցությունը 1 տարի ժամկետով հովանավորվում է Ղրիմի հայկական համայնքի անդամների կողմից, 3 ընտանիքի հովանավորներն են՝ Շահե Քալաջյանն է Ֆրանսիայից և Միրզոյանների ընտանիքը Իտալիայից:
Նոյեմբերյան համայնքում օջախի ջերմությունը վերագտած Հայրապետյանների, Շահնազարյանների, երկու Գրիգորյանների, երկու Արզումանյանների և Սադխյանների ընտանիքների մեր արցախցի 37 հայրենակիցները շնորհակալություն են հայտնում բոլոր հովանավորներին անուն առ անուն:
Սի-Սի-Դի (www.ccd.am) թիմի անունից ևս շնորհակալություն ենք հայտնում «ՀԱՅԻ ԳԵՆ» հայրենասիրական նախաձեռնության բոլոր անդամներին՝ այս դժվարին պահին մեր հայրենակիցներին սատարելու համար:
Աստված պահապան մեր ազգին և հայրենասեր բոլոր հայորդիներին:
Բազմաթիվ հոգատար մարդկանց շնորհիվ Նոյեմբերյանը արցախցիների համար դարձել է հարազատ օջախ