Համսա – բազմաֆունկցիոնալ կախազարդ է և իրենից ներկայացնում է ձեռքի ափ, որի մեջտեղում կա աչք: Ձառքի ափը պատկանում է մարգարեուհի Միրիամին, որն իսրայելացիներին ծովն անցնելուց կանանց ուղղորդեց տիմպան ձեռքերով և ափ հասնելուն պես գովերգեց Բարձրյալին:
Կախազարդը օվալաձև է և խորհրդանշում է հարությունն ու նոր կյանքի ծնունդը:
Դավթի աստղ – Վեցանկյուն աստղը խորհրդանշում է հրեա ժողովրդին: Այն խորհրդանշում է աշխարհի ստեղծման 6 օրը և Բեթղեհեմի աստղը: Աստղը նաև հակադրությունների ներդաշնակության խորհրդանիշն է, այն պաշտպանում է կախազարդի կրողներին չար աչքերից և շրջակա միջավայրի բացասական ազդեցություններից:
Սինայ լեռ – որտեղ Աստված արտասանեց տասը պատվիրանները, որոնք ներառում են մարդկային կարևոր բարոյական արժեքները:
Մենորա – յոթթևանի աշտանակ (մոմակալ), կազմված է կենտրոնական թևից և նրանից ճյուղավորված վեց սիմետրիկ թևերից, որոնք խորհրդանշում են երկնքում գտնվող յոթ մոլորակները, երկրի ստեղծման յոթ օրերը և Փոքր Ասիայի յոթ եկեղեցիները: Աշտանակը նաև համարվում է եդեմական պարտեզի կենաց ծառի խորհրդանիշը:
Աղավնի և ձիթենու ճյուղ – խորհրդանշում է աստվածային պատժի ավարտը և հանդիսանում է համաշխարհային ջրհեղեղից հետո վերածննդի խորհրդանիշը:
Անսահմանության նշանը փորագրված է յոթ լեզուներով և խորհրդանշում է հոգու հավերժությունը: Ուշադրություն!!! Ապրանքները հանիսանդում են ձեռքի աշխատանք և սահմանափակ են։